Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ազգային փոքրամասնությունների իրավունքները՝ նոր Ընտրական օրենսգրքում» թեմայով։
Բանախոսներն են`
Վարդինե Գրիգորյան, ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող
Համլետ Սմոյան, «Սինջար» եզդիների ազգային միավորման խորհրդի անդամ
Ռազմիկ Խոսրոև, «Ատուր» ասորիների միության ներկայացուցիչ, դերասան
Իրինա Գասպարյան, Ասորական ֆեդերացիայի նախագահ և Սայիդ Ավդալյան «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-յի նախագահ
***
Հուլիսի 6-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկվող ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումների մասին, կանդրադառնա նաև ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին։