Ոստիկանապետը, հնարավոր է, հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար»․ «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով:

«Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլեւս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ անգամ պարգեւների հարցում է ոստիկանապետը խիստ ու հետեւողական լինելու:

Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ոստիկանապետը, հնարավոր է, առաջիկայում հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք ոստիկաններին շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս