ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի գյուղապետի եւ ավագանու ընտրություններից առաջ մոտ 50 մարդու գյուղում գրանցելու առիթով ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից տեղեկացանք, որ «հաշվի առնելով գյուղում մի քանի օրում գրանցված մարդկանց աննախադեպ թիվը եւ մամուլում եղած հրապարակումները, ՀՀ ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն գործընթացի օրինականությունը ստուգելու համար»: Թե ինչ կբացահայտի քննությունը, դժվար է ասել, քանի որ մի կողմից անձնագրային ծառայությունները իրավունք չունեն չհարգելու մարդկանց սահմանադրական իրավունքը` գրանցման վայրը փոխելու մասին, մյուս կողմից էլ չեն կարող չենթարկվել ճնշումներին ու գայթակղությանը: Նշենք, որ կոնկրետ Վարդենիսի դեպքում գայթակղել է ՀՀԿ-ական գործող գյուղապետը, իսկ մյուս ՀՀԿ-ական թեկնածուն ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի միջոցով ճնշում է գործադրել:




Լրահոս