ՖՈՏՈ. Լեգենդների խաղին ընդառաջ. ֆուտբոլիստները՝ Հայաստանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանում կայանալիք ֆուտբոլի լեգենդների խաղին ընդառաջ Մարիոթ հյուրանոցում մամուլի ասուլիս է կայացել, որին մասնակցել են Կաֆուն, Խրիստո Ստոչկովը և Վենսան Կանդելան:

«Առաջին անգամն եմ Հայաստանում: Շատ հաճելի է գտնվել այստեղ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ներկա կգտնվեն վաղվա խաղին մեծ բավականություն կստանան: Վաղվա խաղի արդյունքն ամենակարևոր բանը չէ, դեռ չգիտեմ՝ ովքեր են խաղալու, բայց ամենակարևորն այն է, որ ուրախացնենք հայ ազգին ու բոլոր երկրպագուներին: Խաղը կարող է ավարտվել 5:5, 6:6,10:10. դա էական չէ»:

Ստոիչկովն էլ նշում է, որ վաղվա խաղից հիանալի սպասելիքներ ունի. «Առաջին անգամ չեմ Երևանում, Երևանի մասին միշտ խոսել եմ Ջորկայևֆի հետ: Վաղվա խաղից հիանալի սպասելիքներ ունեմ»:

Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կանդելան էլ նշում է, որ ցանկանում է ժպիտ պարգևել վաղվա խաղին ներկա բոլոր երկրպագուներին. «Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Ցանկանում ենք ժպիտ պարգևել վաղը խաղին ներկա գտնվող բոլոր մարդկանց: Մեծ պատիվ է գտնվել այստեղ:




Լրահոս