
Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը ճանաչվել է աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Շվեդիայի հավաքականի հետ հանդիպման լավագույն խաղացող:
Սամարայում տեղի ունեցած խաղում անգլիացիները հաղթել են 2։0 հաշվով, Պիկֆորդը աչքի է ընկել մի քանի տպավորիչ սեյվերով։ Կիսաեզրափակիչում Անգլիան կհանդիպի Ռուսաստան – Խորվաթիա զույգի հաղթողի հետ։