Պղնձի և մոլիբդենի խտանյութերի արտադրության ծավալները զգալի նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պղնձի եւ մոլիբդենի խտանյութերի արտադրության ծավալները զգալի նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-մայիսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պղնձի խտանյութի ծավալները 19.3 տոկոսով նվազել են:

Իսկ մոլիբդենի խտանյութի ծավալները` 6.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մայիսին ՀՀ-ում արտադրվել է 139 հազար 200 տոննա պղնձի խտանյութ` անցած տարվա 172 հազար 600 տոննայի դիմաց:

Իսկ մոլիբդենի խտանյութ նշված ժամանակահատվածում արտադրվել է 4 մլն 572 հազար տոննա: Մյուս կողմից ե՛ւ պղնձի, ե՛ւ մոլիբդենի խտանյութերի ծավալների նվազման հիմնական պատճառը կապված է Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանի չաշխատելու հետ:




Լրահոս