Պղնձի միջազգային գները շարունակում են նվազել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում պղնձի միջազգային գները շարունակել են նվազել, երեկվա դրությամբ պղնձի 1 տոննայի միջազգային գինը եղել 4 հազար 525 դոլար: Վերջին մեկուկես տարվա ընթացքում պղնձի միջազգային գինն անընդհատ նվազում է:

Այս տարվա սկզբին այն իջավ մինչեւ 5 հազար դոլար: Վերջին մեկ ամսում պղնձի գները տատանվում էին 4 հազար 700-ից 5 հազար դոլարի սահմաններում: Սակայն վերջին մեկ շաբաթում գները նորից սկսել են կտրուկ իջնել, միայն երեկ պղինձը միանգամից էժանացել է ավելի քան 100 դոլարով: Ավելին՝ միջազգային փորձագետները կանխատեսում են, որ առաջիկա առնվազն երկու ամիսներին պղնձի գները շարունակելու են նվազել: Ինչպես հայտի է՝ Հայաստանի արտահանման մեկ երրորդից ավելին կազմում է հենց պղինձը: Այսինքն՝ այդ մետաղի էժանացումը շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ ինչպես Հայաստանի հանքարդյունաբերության, այնպես էլ ողջ երկրի տնտեսության համար:




Լրահոս