Երևանում հրազենով ինքնասպան է եղել հանրությանը հայտնի «Գազի Կոլյան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում, այսօր՝ հուլիսի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել. ժամը 10:00-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ հայտնել, որ կանչով մեկնել է Մոսկովյան 48 շենք, որտեղ բնակարաններից մեկի պատշգամբում հայտնաբերել է տղամարդու դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 24 բնակարանում հայտնաբերել են տանտիրոջ՝ 69-ամյա Նիկոլայ Գաբրիելյանի դին՝ գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով:

Աղբյուրը հայտնում է նաեւ, որ ոստիկաններն ու քննիչները դիակի մոտ հայտնաբերել են նաեւ հրազեն, որով Ն. Գաբրիելյանը ինքնասպան է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ որպես պարգեւատրում ստացած հրազենը նրա անունով է եղել:

Նիկոլայ Գաբրիելյանը հանրությանը հայտնի «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Գազի Կոլյան» է, ով «ՃվՃվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի կնոջ հայրն էր:

Ոստիկանության փոխանցմամբ, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Արամի փողոցի 48 շենքի բնակարաններից մեկում մի տղամարդ կրակել է իր վրա: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ինքնասպանությունը գործած անձը 1949 թվականին ծնված Նիկոլայ Գաբրիելյանն է»,- հայտնել են ոստիկանությունից:




Լրահոս