Հուլիսի 10-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամլո ասուլիս «Առողջապահական իրավունք. բացառիկ համատեղ մագիստրոսական ծրագրի մեկնարկ» թեմայով։

Բանախոսն է`

Միքայել Խաչատրյան, Մագիստրոսական ծրագրի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու

Հայ-Ռուսական համալսարանը և Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը համատեղ կազմակերպում են «Առողջապահական իրավունք» երկամյա մագիստրոսական բացառիկ ծրագիրը, որն իր բնույթով առաջինն է Հայաստանում և տարածաշրջանում:

Մագիստրոսական ծրագիրը ներառում է հետևյալ առարկաները՝ առողջապահական իրավունք, պացիենտի իրավունքներ, բիոէթիկա, դեղերի իրավական կարգավորում, առողջության ապահովագրություն, իրավական սոմատոլոգիա և այլն:

Մագիստրոսական ծրագրի դասերը մեկնարկում են 2018-2019 ուսումնական տարվա սեպտեմբեր ամսից: Երկամյա ուսումն իրականացվելու է համատեղ մշակված ծրագրի համաձայն:

Ուսման ավարտին շրջանավարտները ստանում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության պետական նմուշի դիպլոմներ,ինչպես նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վկայական:

Ծրագրի համար կարող են բակալավրի աստիճան ունեցող անձինք, ովքեր ունեն ինչպես իրավաբանի, այնպես էլ այլ մասնագիտություն: Ընդունելության համար իրավաբանի բազային կրթությունը պարտադիր չէ:

***

Հուլիսի 10-ին, ժամը 12:30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Եկեղեցին պետությունից անջատ է, իսկ պետությունը՝ եկեղեցու՞ց» թեմայով։

Բանախոսներն են`

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Տիգրան Սարգսյան, փաստաբան

Վարդան Ասցատրյանը, ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ (ենթակա է հաստատման)

***

Հուլիսի  10ին՝  ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը եւ հոգեթերապեւտ, նարեկաբույժ  Արմեն Ներսիսյանը:

ԹԵՄԱ՝  «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները անժամկետ նստացույց են սկսել Մայր աթոռ Սրբ. Էջմիածնի դիվանատանը՝ պահանջելով Վեհափառիհրաժարականը. երեւույթի հոգեբանական ազդեցությունը  հասարակության վրա.  հասարակության ընկալումներն ու տրամադրությունները:  

***

Հուլիսի 10-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ընդդեմ իրավական կամայականության հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը: Ղարաբաղյան գործընթաց. իրողություններ և հնարավոր զարգացումներ:




Լրահոս