Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրերն են հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանը և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը:
Ասուլիսի թեման` Ըմբշամարտի Աշխարհի պատանիների առաջնության ամփոփում:
***
Հուլիսի 11-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանի ասուլիսը։
Թեման՝ «Եղեգիս համայնքն ահազանգում է ՀԷԿ-երի գործունեության պատճառով ոռոգման ջուր չունենալու և բերքի չորացման մասին, իսկ նոր ղեկավարության մոտեցումներն էլ նախորդի նման կասկածներ են առաջացրել։ Ինչո՞ւ և ինչ են պատրաստվում անել Վայոց ձորցիները»։
***
Հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Նոր իրավիճակ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո․ ո՞վ է քաղաքապետի նոր թեկնածուն» թեմայով։
Բանախոսներն են՝
Դավիթ Խաժակյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար
Թեհիմնա Վարդանյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
Վիկտոր Ենգիբարյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին։ Վերջին շաբաթների ընթացքում Երեւանի քաղաքապետարանի մոտ անցկացվում էին բողոքի ակցիաներ՝ քաղաքապետի հրաժարականի պահանջով:
Երեւանում ավագանու վերջին ընտրությունն անցկացվել է 2017 թվականի մայիսին: Առավելագույն ձայներով Տարոն Մարգարյանը դարձել էր Երեւանի քաղաքապետ:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 46-ի համաձայն՝ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
Երևանի ավագանիում ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, Ելք դաշինք ու Երկիր Ծիրանի կուսակցություն։
***
Հուլիսի 11-ին՝ ժամը 15.00-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի կունենա ասուլիս՝ «Ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողների՝ Հայաստան վերադառնալու գործընթացի վերաբերյալ ոստիկանության գործառույթները» թեմայով։ Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 14.50-ը: Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ: