ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` եթե անձն օտարերկրացի է կամ չունի ՀՀ քաղաքացիություն, սակայն աշխատում է Հայաստանում, նա պե՞տք է մասնակցի կուտակային բաղադրիչին: Այսինքն` նրա մասնակցությունը պարտադի՞ր է:
Հայարփի Գեւորգյան (62 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացին և քաղաքացիություն չունեցող անձը կուտակային բաղադրիչին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, եթե աշխատում է Հայաստանի Հանրապետությունում (ստանում է բազային եկամուտ, որը հարկվում է եկամտային հարկով):
Այսինքն` եթե վերը նշված օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո, ապա կուտակային բաղադրիչին մասնակցում է պարտադիրության սկզբունքով (իր բազային եկամտից պարտադիր սկզբունքով կատարում է կուտակային վճար), իսկ եթե ծնվել է մինչեւ 1974թ. հունվարի 1-ը, ապա կուտակային բաղադրիչին կարող է մասնակցել կամավորության սկզբունքով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի իրավունք: