Հանցավոր խումբը զբաղվել է վարորդական վկայականներ վաճառելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահ համակարգը տարբեր ժամանակահատվածում բացահայտել է, թե ինչպես են պաշտոնատար աձինք տարբեր ճանապարհով վարորդական վկայականներ վաճառել քաղաքացիներին: Ավելին` անգամ հանցավոր խումբ է ստեղծվել, որը զբաղվել է Վրաստանից ժամանած անձանց համար 200 ԱՄՆ դոլարով օրինական վարորդական վկայականներ վաճառելով:
Այսպիսով, Արամ Քոչոյանը ունեցել է համակարգչային ծրագրավորման ոլորտում լավ գիտելիքներ, եւ նրա ծանոթ Մարիանա Հարությունյանը 2017թ․ընթացքում նրան առաջարկել է կոնկրետ գումարի դիմաց տարբեր փաստաթղթեր կեղծել եւ իրացնել: Արդյունքում վերջիններս համագործակցել են եւ ստեղծելով հանցավոր խումբ` գործի են անցել:

Վերջիններս այն աստիճանի են խորացել , որ գործում ներգրավել են տարբեր այլ քաղաքացիների: Մասնավորապես Շոթա Կարոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով Վրաստանի քաղաքացի եւ Վրաստանի հայաշատ բնակավայրում ունենալով մտերիմ կապեր, ստանձնել է 110-130 հազար դրամի շրջանակներում ձեռք բերել ՀՀ վարորդական վկայականներ:
Զոհրակ Սողոմոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել, որ նա իր ծանոթ Արշալույս Նանայանին տեղեկացրել է, որ իր մոտ ունի վարորդական «Դ» կարգ ստանալու համար նախնական ուսուցումն ավարտելու փաստը հաստատող չլրացված վկայական : Արդյունքում տղաները գտել են քացաքացու, որը ցանկացել է, որ իր վարորդական վկայականում «Դ» կարգ ներառեն, եւ ահա կլորիկ գումարի դիմաց նրանք գնացել են այդ քայլին: Տեղեկացանք, որ վերոնշյալ անձանցից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ ահա մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս