Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

րյուսելում այսօր՝ հուլիսի 11-ին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին Twitter-ում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Հանդիպմանը մասնակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո սա Զոհրաբ Մնացականյանի առաջին հանդիպումն է ադրբեջանցի պաշտոնակցի հետ: Հավելենք, որ Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ էլ Մնացականյանը հանդիպել էր համանախագահներին:




Լրահոս