ՀՀԿ-ականները չեն կարողացել մտքափոխել Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներն ամեն կերպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են չմեկնել Բելգիա եւ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին: Մասնավորապես, նրանք Փաշինյանին հիշեցրել են, որ ՆԱՏՕ-ն ասոցացվում է Թուրքիայի հետ, եւ խորհուրդ են տվել առհասարակ չմասնակցել գագաթաժողովին, իսկ ԵՄ-ի հետ նոր կառավարության հետ շփումը կազմակերպել մեկ այլ ժամանակամիջոցում եւ չհամադրել դրանք:

Սակայն Նիկոլ Փաշինյանը չի ընդունել առաջարկը, որոշել է մեկնել եւ մասնակցել: Դեռ ավելին` նրա պատվիրակության կազմում տեղ չի գտել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, ինչը, ասում են, տխրեցրել է պատգամավորին ու նրա գործընկերներին:




Լրահոս