Նոյեմբերյանում արտակարգ դեպք է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 10-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի ծայրին գտնվող ամառանոցներից մեկում առաստաղի ծեփը պոկվել-ընկել է երկու ամսական երեխայի վրա: Երեխայի հայրը ծնունդով Նոյեմբերյանից է, ընտանիքը բնակվում է Երեւանում, ամռանը հանգստանալու համար եկել է Նոյեմբերյան: Երեխային տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

ԲԿ տնօրեն Գարունիկ Ղուշչյանը հայտնեց, որ փոքրիկի ոտքի սալջարդ է ունեցել, դեմքին` քերծվածք: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում երեխային անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել: Գ. Ղուշչյանը հայտնեց, որ նույն օրը` հուլիսի 10-ին, հետագա բուժման համար երեխան տեղափոխվել է Երեւան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի կապակցությամբ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քննություն է կատարում:




Լրահոս