Հուլիսի 13-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 13-ին ժամը 11:30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող Հայկ Սուքիասյանը կանդրադառնա Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցին Բրյուսել, Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին:

***

Հուլիսի 13-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ՀՀ  պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին կիցհասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Թեման՝  Զինվորական ծառայության վերաբերյալ նոր կարգերի կիրառում, զորակոչի գործընթաց:

***

Հուլիսի 13-ին  ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Ժառանգություն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:




Լրահոս