ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Ինեսսա Գաբայանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արթուր Գրիգորյանը նշել է, որ կոմիտեից ակնկալում է ոլորտի գերակա խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք, մասնավորապես՝ ուշադրության կենտրոնում պահել ինչպես ՀՀ կառավարության նախանշած մի շարք ուղղություններ՝ համակարգի բարելավում, ջրառի կազմակերպում, որոնք հրատապ լուծման կարիք ունեն:
Նախարարը նշել է, որ ոլորտում շատ կան անելիքներ, և կոմիտեում ձևավորվել է թիմ, որն ի վիճակի կլինի նոր նախագահի գլխավորությամբ լուծելու ջրային տնտեսության խնդիրները: