Արցախի Հանրապետության կառավարությունը թիկունքային եւ ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու համար ստեղծել է օպերատիվ շտաբ, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետը:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ շտաբի անդամներն են`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը
Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը
Ստեղծված օպերատիվ շտաբի պարենային ծառայության պատասխանատու է նշանակվել ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը (հեռ.՝ 097-25-09-09, 047 959066), իրային ծառայության ապահովման մասով` Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը (հեռ.՝ 097-20-00-28, 047 975577):
Արտակարգ իրավիճակներում սահմանամերձ եւ հրետակոծման տակ գտնվող բնակավայրերի քաղաքացիներին ժամանակավոր տարահանման մասին ընդունված որոշումների համաձայն` բնակչությանը աջակցություն ցուցաբերելու եւ սոցիալական որոշ խնդիրների լուծման նպատակով ԼՂՀ կառավարության աշխատակազմում նշանակված են պատասխանատուներ` կոնտակտային հետեւյալ տվյալներով`
ԼՂՀ կառավարության աշխատակազմ, 1-ին հարկ, 109 աշխատասենյակ, հեռ.` 097-22-00-81, 097-22-44-44, 047-95-42-30
Ձեր փոխանցումները կարող եք կատարել հետեւյալ հաշվեհամարներին՝
ՀՀ դրամով.
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300612211100
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն,
ԱՄՆ դոլարով.
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Հաշվի համարը` 22300110153200
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
Արցախի Հանրապետության կառավարությունը երախտագիտություն է հայտնում բոլոր աջակցողներին՝ ստեղծված այս դժվարին ժամանակահատվածում արցախցիներին սատարելու եւ նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության համար: