«Էսթոն Մարտին» ապրանքանիշի մեքենաներից մեկը վաճառվել է ավելի քան 10 միլիոն ֆունտ ստերլինգով՝ դառնալով եվրոպական աճուրդում երբևէ վաճառված բրիտանական ամենաարժեքավոր մեքենան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:
1961 թ.-ի այդ մեքենան գնել է եվրոպացի մի գնորդ՝ Սուսեքսում կայացած փառատոնի ժամանակ:
Ավտոմեքենան նախկինում վարել է Բրիտանիայի աշխարհի F1 երկակի չեմպիոն Ջիմ Կլարկը: