«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Մանչեսթերում կատալոնական խոհանոցի ռեստորան է բացել: Այն կոչվում է Tast Cuina Catalana:
«Մենք ուրախ ենք կատալոնական խոհանոցը բերել Մանչեսթեր և դառնալ Tast հիանալի թիմի մասը: Մենք վերադառնում ենք մեր կատալոնական արմատներին՝ ավանդական բաց խոհանոցով, որտեղ դուք կարող եք տեսնել և զգալ խոհարարությունը, ինչպես նաև զգալ ինչպես տանը:Tast-ը հասարակ ռեստորան է, որտեղ կարևոր է յուրաքանչյուր այցելու», ասել է ռոստորանի շեֆ-խոհարարը: