Հուլիսի 17-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին՝ ժամը 11-ին, սփյուռքի նախարարությունում տեղի կունենա ՀՄԸՄ-ի 100-ամյակին և 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումին նվիրված մամուլի ասուլիս (Վազգեն Սարգսյան 3, 8-րդ հարկ): Ասուլիսի բանախոսներն են ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը,
Կենտրոնական վարչության գանձապահ Վաչե Նաջարյանը, Բանակումի ընդհանուր խմբապետ Թալին Օրդողլյանը, ՀՄԸՄ–ՀԱՍԿ ատենապետ Դավիթ Հակոբյանը, «Մարզիկ» ամսագրի խմբագիր Վիգեն Ավագյանը: Հուլիսի 19-29-ը Հայաստանում նշվելու է Հոմենեթմենի մեկդարյա հոբելյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Արամ Առաջին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի բարձր հովանու ներքո և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ: Երևանը կհյուրընկալի շուրջ 3000 հոմենեթմենականների:

***

Հուլիսի  17-ին  ժամը 11.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա քննարկում։

Թեման՝  «Ազգային փոքրամասնությունների իրավունքները նոր «Ընտրական օրենսգրքում». Որքանով են դրանք բավարար. կարծիքներ. առաջարկներ և անելիքներ»։

Բանախոսներն են՝

Իրինա Գասպարյան – Հայաստանի ասորական միությունների ֆեդերացիայի նախագահ,  ասորական համայնքի ղեկավար, Համակարգող խորհրդի անդամ

Սայիդ Ավդալյանը  – «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» ՀԿ նախագահ

***

«Նոյյան Տապան». «Կոռնիձոր» ջոկատի հրամանատր Արա Խուդավերդյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածու է առաջադրվել

17-07-2018 12:30   | Հայաստան  |  Ասուլիս «Նոյյան Տապան»-ում
Հուլիսի  17-ին  ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում  (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա  ասուլիս՝   «ԵԿՄ-ից զատված ազատամարտիկների 18 ՀԿՆ-եր ԵԿՄ նախագահի թեկնածու են առաջադրել «Կոռնիձոր» ջոկատի հրամանատր Արա Խուդավերդյանին (Կոռնիձորի Արո): ԵԿՄ առաջիկա համագումարում նրանք ասելիք ունեն» թեմայի շուրջ:

Բանախոսներն են՝

Արա Խուդավերդյանը –  «Կոռնիձոր» ջոկատի հրամանատր,

Մկչտիչ Թադևոսյանը – «Արաբո» հատուկ ջոկատի հետախուզության հրամանատար,

Վոլոդյա Մաթևոսյան (Ապարանցի Վլե) –  «Հայր Վահան» ջոկատի հրամանատար, «Զորավար Անդրանիկ» ռազմահայրենասիրական, բարեգործական ՀԿ նախագահ

***

Հուլիսի 17-ին, ժամը 17:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Հեղափոխություն՝  մշակույթո՞վ, թե՞առանցմշակույթի» թեմայով։

Բանախոսներն են`

Լիլիթ Մակունց, ՀՀ Մշակույթի նախարար
Վիոլետ Գրիգորյան, բանաստեղծ
Միսակ Խոստիկյան, ճարտարապետ
Արայիկ Մանուկյան, «Հայեր»  համահայկական մեդիահարթակի գլխավոր խմբագիր
Սամվել Սաղաթելյան, նկարիչ

***

Հուլիսի 17-ին՝  ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կյուրընկալվեն  փաստաբաններ Թամարա Բաղդասարյանը, Լիպարիտ Սիմոնյանը  և Արմեն Ֆեռոյանը:

ԹԵՄԱ՝ «Բանդա 2»  անունով հայտնի քրեական գործի նախաքննության և դատաքննության ընթացքում թույլ տրված սխալներն ու անարդար պատժաչափերը:

***

Հուլիսի  17–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվեն  ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ ՍուրենՊարսյանը, ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

ԹԵՄԱ՝   Կուտակային կենսաթոշակային համակարգ .  ՀՅԴ տնտեսական հանձնախմբի հետազոտությունը:

***

Հուլիսի 17-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրեր փաստաբան Տիգրան Աթանեսյանը և քաղաքացի Նիկոլ Պարազյանը կխոսեն երեխաների ատևանգման և պետասկան մարմինների անգործության մասին:

***

Հուլիսի 17-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «ARMOIL» ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին  և «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի ներկայացուցիչ Արայիկ Կեսոյանը կխոսեն Եղվարդում կառուցվող Քսայուղերի և բիտումի արտադրության գործարանի շուրջ ստեղծված աղմուկի, բնապահպանական խնդիրների, ներդրումների իրականացման գործում առկա խութերի մասին:

***

Հուլիսի 17-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Նոր Նորքի թիվ 117 մանկապարտեզի նախկին տնօրեն Վարդուհի Սարգսյանը, թիվ 120 մանկապարտեզի նախկին աշխատակից Գալյա Նավոյանը և ծնող Ալլա Մելքումյանը:

Թեման՝  Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանի անօրինականությունները կապված մանկապարտեզների հետ, թիվ 120 մանկապարտեզում կատարված չարաշահումներ, յուրացումներ:




Լրահոս