Հարց քաղաքացիներից` ՀՀ քաղաքացիություն չունեցող անձը կարո՞ղ է աշխատել առանց աշխատանքի թույլտվության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անձը չունի ՀՀ քաղաքացիություն, բայց բնակվում է այստեղ եւ ունի աշխատելու մտադրություն: Կարո՞ղ է աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

Սուսաննա Մարտիրոսյան (32 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց աշխատանքի թույլտվության ՀՀ-ում կարող են աշխատել` ա) ՀՀ-ում մշտական եւ հատուկ կացության կարգավիճակ ունեցողները, բ) առանձին հիմքերով ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցողները` կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով, գ) ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամները` փոխադարձության սկզբունքի հիման վրա, դ) մերձսահմանային շրջանների աշխատողները, ինչպես նաեւ կարճ ժամկետով ժամանող մշակութային եւ սպորտային մասնագիտություն ունեցող անձինք, ե) օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրները, տնօրենները կամ լիազորված ներկայացուցիչները:
շարունակելի

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օտարեկրացուն աշխատանքի թույլտվությունը տրվելու է գործատուի դիմած կոնկրետ ժամկետով:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:  




Լրահոս