Երեւան քաղաքի գլխավոր պողոտայի Աբովյան, Բուզանդի, Արամի, Կողբացու փողոցների միջեւ ընկած տարածքում, որտեղ գտնվում է նաեւ Արամի փողոցի N 9 շենքը, նախատեսվում է իրականացնել «Հին Երեւան» ծրագիրը: Նշենք, որ այս շենքում բնակվել է պետական, հասարակական գործիչ, Հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանը:
ՀՀ Կառավարության որոշմամբ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանի վերոնշյալ Գլխավոր պողոտայի հատվածը (ներառյալ Արամի փողոցի N 9 շենքի տարածքը) ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ: Սակայն այն հիմա վերածվել է աղբանոցի: