ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն Արա Բաբլոյանին կանչեց զրուցելու. ինչու նրանք առանձնացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե գտնվում էր հին եւ նոր Հայաստանի մեջտեղում: Նա մասնակցում էր պետական գործիչ Արամ Մանուկյանի արձանի բացման արարողությանը եւ կանգնած էր կողք կողքի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի, Գարեգին Բ կաթողիկոսի հետ: Ընդ որում թե՛ Արա Բաբլոյանը, թե՛ Կամո Արեյանը ձգտում էի ամեն կերպ կոնտակտի դուրս գալ, զրուցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Իսկ ահա բացման արարողությունից հետո, երբ Բաբլոյանը պատրաստվում էր հարցազրույց տալ «Ժողովուրդ» օրաթերթին, Նիկոլ Փաշինյանն Արա Բաբլոյանին անձամբ կանչեց զրուցելու եւ մինչ վարչապետի նստավայրը քայլելով` երկու պաշտոնյաներն ակտիվորեն զրուցում էին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս