Ուղեւորափոխադրումների քանակը զգալի նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-մայիս ամիսներին ուղեւորափոխադրումների քանակը զգալի նվազել է` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նշված ժամանակահատվածում ուղեւորափոխադրումների անկումը կազմել է 8.7 տոկոս:

Անկումն արձանագրվել է ավտոմոբիլային ուղեւորափոխադրումների ոլորտում` 11.7 տոկոսով: Օրինակ` տաքսիների ուղեւորափոխադրումները նվազել են 8.1 տոկոսով: Ինչպես հայտնի է` դրանք անմիջականորեն արտացոլում են երկրի ժողովրդագրական վիճակը: Չէ՞ որ պաշտոնական տվյալներով` ամեն տարի ՀՀ-ից արտագաղթում է մոտ 40-50 հազար մարդ: Ակնհայտ է, որ նրանց բացակայությունն իր ազդեցությունն է ունեցել ուղեւորափոխադրումների ծավալների վրա:




Լրահոս