Նոր կառավարությունն էլ որոշեց վարկեր վերցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունը հաստատեց մարտի 30-ին ՀՀ-ի կառավարության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ կնքված ֆինանսական համաձայնագիրը հաստատելու մասին նախագահի հրամանագրի նախագիծը, որն էլ կներկայացվի նախագահի հաստատմանը: Տեղեկացնենք, որ այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գումարի չափով դրամաշնորհ:

«ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարը անհրաժեշտ է, Միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու եւ հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: Հատկանշական է փաստը, որ նոր կառավարությունը տեւական ժամանակ խուսափում էր վարկային միջոցներ ներգրավելուց, որպեսզի չավելացնի առանց այն էլ նախկին իշխանությունից ժառանգույթուն մնացած ահռելի չափերի պետական պարտքը:

Բայց նման գործելաոճով երկար շարունակել կարծես թե չեն կարող, եւ հիմա գնում են այդ քայլին: Վերջին ամիսների հակակոռուպցիոն պայքարից հետո միակ մխիթարանքն այն է, որ վարկային միջոցները կօգտագործվեն ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե կգրպանվեն, ինչպես եղել է նախկինում:




Լրահոս