Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատրաստվում է մեկնել Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Թուրքիայի արգործնախարարի այցն Ադրբեջան կայանալու է հուլիսի 24-ին:
Տեղեկության համաձայն՝ այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի ղեկավարության հետ: