Շիրակի թեմի առաջնորդը հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանի առողջական վիճակը վատացել է, վերջինս հոսպիտալացվել է Երեւանի «Իզմիրյան» բժշկական կենտրոնում: Սրբազան հայրն իրեն վատ է զգացել վերջին շաբաթների ըմթացքում: Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը հիվանդանոց է տեղափոխվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Շիրակի թեմի առաջնորդը խնդիրներ ունի` կապված երիկամների հետ, այժմ բուժում է ստանում, եթե արդյունք չլինի, վերջինս կվիրահատվի: Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդի ինքնազգացողությունը մի քանի տարի առաջ եւս վատացել էր, այն ժամանակ խնդիրը կապված է եղել սրտի հետ, «Գյումրի» բժշկական կենտրոնում Սրբազանի սիրտը ստենտավորել էին:

Առաջիկայում պարզ կդառնա` կվիրահատվի, թե ոչ Շիրակի թեմի առաջնորդը. ապաքինվելուց հետո վերջինս կգնա հանգստի:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս