«Արարատցեմենտ» ընկերության աշխատակիցները մտահոգված են. նրանց խոսքերով` ցեմենտի արտադրությամբ զբաղվող գործարանը կանգնած է փակման վտանգի առաջ: Պատճառն այն է, որ Հայաստան մեծ քանակությամբ ցեմենտ է ներկրվել: Աշխատակիցները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեցին, որ արդյունքում տեղական արտադրանքը չի կարողանում դիմանալ գնային մրցակցությանը:
Ներկրվածը ներքին շուկայում վաճառվում է բարձր գնով, իսկ տեղական արտադրության ցեմենտը թանկ է, քանի որ ինքնարժեքը բարձր է: Իսկ գործարանը աշխատում է բարձր գին ունեցող էներգակիրներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի աշխատակիցները անգամ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, գործարանի աշխատակիցների հետ հանդիպելու է նաեւ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որը «Արարատցեմենտի» սեփականատերն է: