Մբապեին կփորձեմ համոզել տեղափոխվել Լիվերպուլ. Ֆաբինյո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն հայտարարել է, որ «Պարի Սեն Ժերենի» հարձակվող Կիլիան Մբապեին փորձելու է համոզել տեղափոխվել մերսիսայդյան ակումբ.

«Կիլիանն ասել է, որ ցանկանում է առաջիկա մրցաշրջանում մնալ ՊՍԺ-ում, բայց ես աստիճանաբար կփորձեմ նրան համոզել տեղափոխվել «Լիվերպուլ»: Նա ինձ շնորհավորել է «Լիվերպուլ» տեղափոխության համար, սակայն, ցավոք սրտի, ես նրան դեռ չեմ շնորհավորել աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ:Նա փայլեց առաջնության ընթացքում: Պարզապես անհավանական է այն, թե երկու տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ֆուտբոլում Կիլիանն ինչպիսի հաջողությունների հասավ»,- Ֆաբինյոյի խոսքը փոխանցում է «The Guardian»-ը:

Հավելենք, որ աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ ճանաչված Մբապեն նախորդ մրցաշրջանում «Պարի Սեն Ժերմենի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել է 21 գոլի հեղինակ:




Լրահոս