Փաշինյանը խնդիրներ ունի քաղաքական ուժերի, այդ թվում կառավարության անդամների հետ. «Իրատես»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես» թերթը գրում է. «Անցնող ամեն օրն ապացուցում է՝ իշխանական բուրգի գագաթում հայտնված անձինք «մասնագիտացած» էին բացառապես փողոցային-միտինգային պայքարի մեջ, փոխակերպվել, կարծես, չի ստացվում, ինքնահիացքը փակուղի է տարել նրանց, եւ տպավորություն է, թե իշխանական բուրգը, դեռ չկազմավորված, քանդվում է:

Չմոռանանք՝ հարաբերություններն այն չեն նաեւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, չհիշեցնենք Սվիտալսկի-Փաշինյան դիսկուրսը, «դիտենք» ՀՀ երկու փոխվարչապետների «տուռնեները»՝ Կանադա-ԱՄՆ, որոնք ավարտվեցին ոչ միայն խիստ ցածր մակարդակի հանդիպումներով, այլեւ ներդրումային «փաթեթների» չգոյությամբ։
Ասել է՝ Հայաստանը յուրօրինակ միջազգային աքցանի մեջ է հայտնվել։
Պատրա՞ստ է երկիրը, ինչպես երեւում է, բավականին «հետաքրքիր» դասավորություններին։ Դժվար է ասել։ Բայց եւ նոր իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի հռետորությունը, տարակույսներ է առաջացնում. ներքին-արտաքին խնդիրների այս ահավոր թնջուկի մեջ:

Փաշինյանը որոշել է խաղալ բացառապես միայնակ։

Միայնակ խաղացող Փաշինյանը խնդիրներ ունի քաղաքական ուժերի, այդ թվում` համաձայնության կառավարության անդամների հետ։

Միայնակ Փաշինյանը խնդիրներ ունի ԶԼՄ-ների հետ ու այդպես էլ չարձագանքեց ԶԼՄ-ների ղեկավարների հայտնի հայտարարությանը, այդպես էլ գեթ մեկ բառ, բացի «հակապետական» մոտեցումներից, ի պաշտպանություն ԶԼՄ-ների հնչեցրած մտահոգությունների, մեր նախկին լրագրող ընկերը չարտաբերեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս