ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` գույքահարկի կիսամյակային հաշվարկը ո՞ւր պետք է ներկայացնել: Եվ ուզում եմ իմանալ` մինչեւ ե՞րբ կարելի է հաշիվ ներկայացնել:
Երանուհի Հակոբյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի դրույթներով` Գույքահարկ վճարող կազմակերպությունները հարկային մարմնի հաստատած ձեւով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչեւ հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) սահմանված եղանակներով ներկայացնում են`
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով շինության գտնվելու վայրի` գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով իրենց գտնվելու վայրի` գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին (համայնք):
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ սահմանված ժամկետից ուշ ծանուցագիր ներկայացնելը կամ ծանուցագիր չներկայացնելը գույքահարկ վճարողին չի ազատում հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարելու պարտականությունից:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: