Խոսրով Հարությունյանի կուսակցությանը դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից ստեղծված Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ) կուսակցությունը հայտնվել է դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 19-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն դիմել է դատարան՝ պահանջելով այդ կուսակցությունից գումար բռնագանձել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ գանձվող գումարի չափը կազմում է 3 միլիոն 625 հազար 500 դրամ: Փորձեցինք ԱԺ պատգամավորից հասկանալ, թե ինչ պարտք ու պահանջի մասին է, որ կոմիտեն դիմել է դատարան, սակայն մեր փորձերը անցան ապարդյուն: Նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:




Լրահոս