Մարզերի սահմանները կճշտվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ այդմ` գերատեսչությունը նպատակ ունի հստակեցնել մարզերի վարչական սահմանները: Մասնավորապես, վերացնելու են սահմանների անճշտությունը (Բալահովիտ-Գետարգել) եւ հարեւան համայնքների փոխադարձ համաձայնությամբ վարչական սահմանների փոփոխում կլինի (ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վաղաշեն):

Իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի նախկին երկրորդ հատվածի հողերը, որոնք սեփականաշնորհվել են այդ համայնքի բնակիչների կողմից, ընդգրկվել են այդ հողերին սահմանակից Վաղաշեն համայնքի վարչական սահմաններում, ինչը Մարտունի համայնքի եւ հողի սեփականատերերի մոտ դժգոհություն է առաջացրել, եւ չեն բացառվում բողոքի ակցիաները:




Լրահոս