Հուլիսի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի կրոնագետ Վարդան Խաչատրյանը:

ԹԵՄԱ՝ կստեղծվի Հայ Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող ազգային ճակատ. նորաստեղծ կառույցի անհրաժեշտությունը. Հայ Առաքելական եկեղեցու անվտանգությունը մեր օրերում:

***

Հուլիսի 25-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ)  տեղի կունենա ասուլիս՝ իրավապաշտպանների մասնակցությամբ։
Թեման՝  «ՀՔԾ-ն կարճել է Սիսիանի ոստիկանության բաժնում խոշտանգման և դաժան վերաբերմուքնի ենթարկված Հասմիկ Սարգսյանի գործը.
Տուժողի  փաստաբանը բողոք է ներակյացրել ՀՀ գլխավոր դատախազին. Ինչո՞ւ, ինչ պատճառաբանությամբ և ինչ քայլեր են պատրատվում իրականացնել տուժողի  շահերի պաշտպանությունը իրականացնող ՀԿ-ները»։
Բանախոսներն են՝
Արա Կարագյոզյան  – «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան
Մարինա Պողոսյան – «Վելես» իրավապաշտպան ՀԿ նախագահ
***

Հուլիսի 25-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է Տնտեսական իրավունքի կենտրոն հ/կ նախագահ, կառավարման մասնագետ, միջազգային փորձագետ Մովսես Արիստակեսյանը:

Թեման՝  Կադրային քաղաքականությունը պետական կառավարման համակարգում, կոռուպցիոն չբացահայտված փաստեր:




Լրահոս