Հուլիսի 27-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 27-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։

Բանախոսներն են`

Վարուժան Հոկտանյան, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար

Սարգիս Նասիբյան, ծրագրի փորձագետ

***

Հուլիսի  27-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվի Միջազգային հարաբերությունների անվտանգության հայկակական հարցերի փորձագետՌուբեն Մեհրաբյանը:

ԹԵՄԱ՝   ՀՀ  երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործով կանչվել է հարցաքննության. ՀՀ վարչապետը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին.սպասվող քաղաքապետի ընտրություններ. ներքաղաքական զարգացումներ:

***

Հուլիսի 27-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն հ/կ նախագահ Արթուր Աթոյանը: ԹԵՄԱ՝ ոլորտի հիմնախնդիրների և ակնկալվող բարեփոխումների մասին:

***

Հուլիսի 27-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են  ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ, ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ Լուսինե Համբարյանը, Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտականարշավ իրականացնողները` Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ)  սուզորդներ՝ կենտրոնի հիմնադիր ՍտեփանԿոջայանը (Ֆրանսիա), կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը (Մարսել) և ՍՀՍՀԿ-ի Տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը:

Թեման` Սևանա լճի աննախադեպ ծաղկումը միկրոջրիմուռներով և հնարավոր էկոլոգիական հետևանքները, Սևանա լճի ստորջրյա ֆրանս-հայկականգիտարշավի նպատակներն ու արդյունքները, Սևանա լճի ստորջրյա մասում տեսարժան վայրեր, ախտոտման ավելացում լճի համար չափազանցվնասակար ազդեցությամբ:




Լրահոս