Հարց քաղաքացիներից` ո՞ւմ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ւմ է նշանակվում կերակրողին կորցնելու կենսաթոշակը: Ուզում եմ իմանալ` ո՞ր դեպքերում է նշանակվում այն:

Լարիսա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (սկիզբը այստեղ) Կերակրողին կորցնելու զինվորական կենսաթոշակ նշանակվում է զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի վերը նշված անդամներին, նաեւ.

1.զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված եւ, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողի ընտանիքի նշված անդամներին, ում մահվան պատճառը զինծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ ծագած հիվանդությունը.

2.ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաեւ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին:
Կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենuաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձին նշանակվում է կերակրողին կորցնելու դեպքում նպաստ:

Կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի` կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող

1) 18 տարին չլրացած երեխան մինչեւ 18 տարին լրանալը.

2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը մինչեւ 23 տարին լրանալը.

3) ամուսինը, որը խնամում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված երեխային եւ չի աշխատում մինչեւ երեխայի 14 տարին լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը նշանակվում է կենսաթոշակի իրավունքն ունենալու ամբողջ ժամանակահատվածի համար:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս