Հարց քաղաքացիներից` քաղաղացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` քաղաղացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Դավիթ Մինասյան (34 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Դ. Մինասյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմելու քաղծառայության այն պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջները (կրթություն, աշխատանքային ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է` անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ դիմումներ ներկայացրած քաղաքացիներից նախապատվությունը տրվում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, կրտսեր պաշտոնների համար` քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու գործող հավաստագիր ունեցող քաղաքացիների ցուցակում ընդգրկված անձին:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս