Ով է Լուսավոր Հայաստանի` քաղաքապետի թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, քաղաքական ուժերն այս օրերին քննարկում են Երեւանի քաղաքապետի իրենց թեկնածուի առաջադրման հարցը: Ամենաինտրիգային իրավիճակը «Ելք» դաշինքի ներսում է, քանի որ դաշինքի ուժերն առանձին-առանձին են քննարկում թեկնածուի հարցը: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ դաշինքն այլեւս չի լինելու: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գեւորգ Գորգիսյանի հետ:

-Պարո՛ն Գորգիսյան, ե՞րբ պարզ կդառնա, թե ով է քաղաքապետի Ձեր թեկնածուն:

-Ժամկետ չեմ կարող նշել: Շուտով:

-Հանրապետություն կուսակցության հետ համատե՞ղ թեկնածու է լինելու:

-Շուտով ամեն ինչ կհրապարակենք:

-Այն, որ ՔՊ-ից առանձին եք քննարկում թեկնածուի հարց, արդյոք նշանակո՞ւմ է, որ ցանկություն չկա «Ելք» դաշինքով մասնակցելու:
Այս հարցից հետո Գեւորգ Գորգիսյանն անջատեց հեռախոսն ու այլեւս չպատասխանեց մեր զանգերին: Թե ինչու, ինքներդ գուշակեք:

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս