Ռոնալդուի տեղափոխությունը ֆանտաստիկ իրադարձություն է Իտալիայի առաջնության համար. Մոուրինյու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխությունը դրական ազդեցություն կունենա Իտալիայի առաջնության վրա.

«Ռոնալդուի տեղափոխությունը ֆանտաստիկ իրադարձություն է Իտալիայի առաջնության համար: Այժմ թուրինյան թիմն ավելի հեշտությամբ կհաստատի իր գերիշխանությունն Իտալիայի առաջնությունում:Միևնույն ժամանակ այս տրանսֆերը կարող է դառնալ հավելյալ մոտիվացիա «Յուվենտուսի» մրցակիցների համար: Այն կդառնա ազդակ իտալական թոփ ակումբների զարգացման համար»,- Մոուրինյուի խոսքը փոխանցում է «Football Italia»-ն:




Լրահոս