Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Երիցյանը շարունակում է հաղթանակները: Ռուսական Սոչի քաղաքում կայացած պրոֆեսիոնալ երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդային մենամարտում ուժերը չափեց Հարավային Աֆրիկան ներկայացնող 40-ամյա Ալի Ֆունեկայի հետ: Երիցյանը գերազանցեց մրցակցին միավորների առավելությամբ:






























