Արագածոտնի մարզում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 29-ին՝ ժամը 10:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կանիաշիր գյուղում այրվում է գազի բալոն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կանիաշիր գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:53-ին, մարվել` 11:22-ին: Այրվել են խոհանոցի արտաքին պատի և առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 17 քմ և 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը։




Լրահոս