Ես լինելու եմ ձեզանից մեկը. Հայկ Մարության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում որոշվել է, որ Հայկ Մարությանն է գլխավորելու ավագանու ցուցակը: Լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց, թե ծրագրերը կազմվելու են կուսակցության հետ համատեղ, և կան շեշտադրումներ, որոնք նա առանձնացրել է:

«Շեշտադրումները շուտով կներկայացնենք հանրությանը և իհարկե կներկայացնենք ամբողջ ծրագիրը և կսկսենք քննարկել», – նշեց նա:

Մարությանը անդրադարձավ իր դերասան լինելուն և ասաց, որ 2012 թվականից դերասանությունը կազմում է իր աշխատանքի 20 տոկոսը  միայն և մնացածը եղել  է սոցիալական, քաղաքական գործունեություն: Մարությանի խոսքով, նա հաղթելու դեպքում լինելու է մեզանից մեկը և քաղաքը բերելու է այն վիճակին, որին բոլորն են ցանկանում:




Լրահոս