Հուլիսի 31-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. հուլիսի 31-ին, ժամը 14:00 Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում (Մեսրոպ Մաշտոցի 2/2) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» Սառույցի արքաները սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն է կազմելու սիրո մասին «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում- մյուզիքլը սառույցի վրա:

Ասուլիսի բանախոսներն են՝

Իրինա Սլուցկայան- ռուս գեղասահորդուհի, 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիր, 2006 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2002, 2005), պատմության մեջ Եվրոպայի առաջին յոթակի չեմպիոն մենասահորդուհի (1996, 1997, 2000, 2001, 2003, 2005, 2006), Գրան-Պրիի եզրափակչի քառակի հաղթող (1999-2000, 2000-2001, 2001-2002, 2004-2005): Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ: Ունի 40 ոսկե, 21 արծաթե, 18 բրոնզե մեդալներ:

Ալեքսեյ Գալինսկին- կոմպոզիտոր, երաժիշտ, ձայնային պրոդյուսեր, ռուսական ֆիլմերի սաունդթրեքերի հեղինակ: Ստեղծել է երաժշտություն 5 սառցե շոուների համար, որոնք մեծ հաջողություն ունեն հանդիսատեսի շրջանակում:

***

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի ճեպազրույցը լրագրողների հետ տեղի կունենա հուլիսի 31-ին, ժամը՝ 11:00-ին: Լրագրողները, օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են գրանցվելու ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունում մինչև հուլիսի 31-ը, ժ. 10:00-ը:

Խնդրում ենք գրանցումը կատարել  [email protected] էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով լրագրողի, օպերատորի և լուսանկարչի անուններն ու լրատվամիջոցը, կամ զանգահարել 060 620 214 կամ 060 620 283:

Խնդրում ենք խուսափել առանց վերնագրի (no subject) նամակ ուղարկելուց: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել «ԱԳՆ մամուլի խոսնակի ճեպազրույց» կամ ուղարկել նամակ մեր կողմից տարածվող այս հայտարարությանն ի պատասխան (reply), այլապես մեր էլեկտրոնային փոստի ծանրաբեռնվածության հետևանքով Ձեր նամակին արձագանքը կարող է ուշանալ: Խնդրում ենք նաև խուսափել գրանցումը կատարել .doc կամ .pdf ֆորմատի ստորագրված գրություններով. նամակն ակնկալում ենք ստանալ body text-ով, ինչպես ուղարկվում է այս հայտարարությունը:

Ճեպազրույցին կարող են մասնակցել միայն ԱԳՆ 2018թ. հավատարմագրում ունեցող և ճեպազրույցին մասնակցելու համար գրանցված ԶԼՄ ներկայացուցիչները:

***

Հուլիսի 31-ին ժամը 11:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Մոդուս Վիվենդի կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ ներհայաստանյան զարգացումների և տարածաշրջանային գործընթացների շուրջ:

***

Հուլիսի  31-ին, ժամը 12.30-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Ռազմական արդյունաբերություն. ի՞նչ հեռանկարներ ունի Հայաստանը» թեմայով։

Բանախոսներն են`

Ստեփան Պետրոսյան, ֆիզմաթ  գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ,  պրոֆեսոր, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի լաբորատորիայի վարիչ ,

Կարեն Վարդանյան, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն

Հայկ Նահապետյան, ռազմական փորձագետ

***

Հուլիսի 31-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի  ակումբում կհյուրընկալվի քաղաքագետ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

ԹԵՄԱ`   ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը.   մարտի 1-ի գործի վերջին զարգացումները. քաղաքապետի  ընտրություններ.  ներքաղաքականզարգացումներ:




Լրահոս