ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԲՀԿ-ն քաղաքապետի 5 թեկնածու ունի. երբ կկայացվի վերջնական որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ-ն շարունակում է հանրային ընկալումները ստուգել, որից հետո էլ վերջնական որոշում կկայացնի, թե ով է լինելու Երևաի քաղաքապետի` իրենց կուսակցության թեկնածուն: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե հանրությունը պետք է ընտրի իրենց քաղաքապետին, այդ պատճառով էլ իրենք հանրության կարծիքը ստուգելու այսպիսի տարբերակ են ընտրել:

Նա հայտնեց, որ իրենց թեկնածուները 5-ն են՝ Նաիրա Զոհրաբյան, Վահե Էնֆիջայան, Արարատ Զուրաբյան, Տիգրան Ուրիխանյան և Գևորգ Պետրոսյան: Այդ 5-ից էլ մի քանի օր անց կընտրվի մեկը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ առկա է քաղաքապետի երկու թեկնածուի անուն՝ ՔՊ-ից Հայկ Մարության, և Երկիր Ծիրանի կուսակցությունից Զարուհի Փոստանջյան: Ընտրություններին մասնակցելու մասին հայտնել են նաև Լուսավոր Հայաստան կուսակցությունը, ՀՅԴ-ն: ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս