Եվս 2 օր և ջերմաստիճանը կնվազի. եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:




Լրահոս