Երևանիի ավագանու ընտրությունների օրը հայտնի է.. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները հնարավոր է անցկացվեն սեպտեմբեր ամսին: Նույնիսկ մատնանշվում են կոնկրետ օրեր՝ սեպտեմբերի 16-ին կամ 23-ին: Կառավարությունը հենց այդ կիրակիներից որեւէ մեկն է դիտարկում, որպեսզի արդեն սեպտեմբերի 29-ին` Երեւանի 2800 ամյակի օրը, մայրաքաղաքը ղեկավար ունենա: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել ՔՊ անդամ Զառա Բաթոյանի հետ, ում անունը ՔՊ քաղաքապետի թեկնածուների մեջ էր: «Ես նման տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ` Երեւանի տոնին կլինի քաղաքապետ»,- ասել է նա:

Ստացվում է` կուսակցությունները բավական կարճ ժամանակ ունեն ընտրություններին պատրաստվելու եւ պատշաճ ձեւով ներկայանալու համար: Հիշեցնենք` հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին, որից հետո ավագանու ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները նոր քաղաքապետ չընտրեցին, անգամ ավագանու նիստը բոյկոտեցին` այդպես իրավական հիմքեր ստեղծելով արտահերթ ընտրությունների անցկացման համար»:

Ամբողական հոդվածը՝ օրաթերթի նայսօրվա համարում




Լրահոս