ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարգով է հաշվարկվում գնաճը: Այնսինք` ինչպե՞ս է տեղի ունենում գնաճի ցուցանիշի հաշվարկման պրոցեսը:
Մհեր Կարապետյան (29 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ գնաճը սպառողական գների ինդեքսի հավելաճի տեմպն է: Սպառողական գների ինդեքսը ներկայացնում է սպառողական շուկայում գների շարժը: Սպառողական շուկայի համար գների ինդեքս (ՍԳԻ) Ազգային վիճակագրական ծառայությունը հաշվարկում է ամսական պարբերականությամբ` դիտարկելով 470 ապրանքների եւ ծառայությունների գները Հայաստանի Հանրապետության 10 մարզերում եւ Երեւանում: 470 ապրանքների եւ ծառայությունների ցանկն ընտրվել է հասարակության շրջանում սպառողական ծախսերի վերաբերյալ հարցումների իրականացման արդյունքում:
Հայաստանի Հանրապետությամ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ սպառողական շուկայում գնաճ երեւույթը չափելիս կիրառվում են մի քանի տեսակի ցուցանիշներ: Դրանք կարող են տարբերվել ժամկետայնությամբ` ամսական, եռամսյակային, տարեկան: Իրենց հերթին այս ցուցանիշները կարող են լինել միջին կամ ժամանակահատվածի վերջի դրությամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: