Վարդան Բոստանջյանը` մանդատից հրաժարվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ 1in.am լրատվական կայքը տեղեկություն էր հրապարակել, թե  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Կայքի տեղեկություններով, դա կապված է այն հանգամանքի հետ, որ նա հարցազրույցներից մեկում ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ տեղի ունեցածում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում:

ArmLur.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ` պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Ի պատասխան Բոստանջյանը շեշտեց, թե այս պահին ինքը մանդատից հրաժարվելու որևէ դիմում չի ներկայացրել, միաժամանակ ընդգծելով, որ կմտածի այդ մասին:

Դիտարկմանը` դա կապված է արդյոք իր արտահայտած մտքերի հետ, Բոստանջյանը բացասական պատասխան տվեց` ասելով, թե դա միայն կապված է իր առողջական խնդիրների հետ:




Լրահոս