Beeline Ստարտափ Ինկուբատորի 8 ռեզիդենտ ստարտափներից 5-ը մասնակցել են Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ին, և 4-ը՝վերադարձել են մրցանակներով։
Վրանային ճամբարի ձևաչափով սամմիթն անցկացվեց հուլիսի 22-ից 29-ը և ուղղված էր ստարտափների և ներդրողների միջև համագործակցության նոր ուղիների հայտնաբերմանը: Միջոցառումն ունեցել է ավելի քան 1000 մասնակից աշխարհի 35 երկրներից։ Սամմիթի մասնակից 150 ստարտափներ հնարավորություն ստացան մասնակցելու դասախոսությունների և ոչ ֆորմալ պայմաններում շփվելու հայտնի ձեռներեցների և մասնագետների հետ, հանդիպելու բազում ներդրողների և ներդրումային ընկերությունների ողջ աշխարհից, և ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություններ։
Սամմիթից առաջBeelineՍտարտափԻնկուբատորի ռեզիդենտներըմենթորների օգնությամբ մշակել էին իրենց ելույթները՝ ներդրողների ու ժյուրիի անդամների առջև առավել գրավիչ ներկայանալու համար։
CyberMantisGames-ը, որը համակարգչային խաղ է Սասունցի Դավթի էպոսի էլեմենտներով ճանաչվեց լավագույն AR/VR ստարտափ և ստացավ մրցանակ $1500Arloopa-ի կողմից։
NooMee-ինաուտիզմ ունեցող երեխաների համար նախատեսված բջջային հավելված է, որն օգնում է նրանց սոցիալական հմտություններ ստանալ և ավելի ինքնուրույն դառնալ։ Այն ճանաչվեց լավագույն առողջապահականստարտափ և ստացավ $1500մրցանակ, ինչպես նաև, զբաղեցրեց սամիթի 3-րդ պատվավոր հորիզոնականը և ստացավ $2000 Renderforest-ի կողմից։
Cardy-ին ուսանողներին և գործարարներին թվային այցեքարտեր ստեղծելու, տարածքում գտնվող մարդկանց digicard-երը տեսնելու և նրանց հետ կապ հաստատելու հնարավորություն ընձեռող բջջային հավելված է, իսկForestBerg-ն անտառների մոնիթորինգի համակարգ է և թույլ է տալիս խուսափել անտառային հրդեհներից, ապօրինի ծառահատումներից և որսից։
Cardy-ին, հնարավորություն ստացավ ինկուբացիոն ցիկլի ավարտից հետո 6-ամսյա անվճար աշխատանքային տարածք ունենալու LOFT-ում, իսկ ForestBerg-ը ստացավ այլ ներդրողների հետ հանդիպման հնարավորություն։
«Մեծ պատիվ է մեզ համար, որ մեր ինկուբատորիստարտափներն այսպիսի հիանալի արդյունքներ ունեցան ՍևանՍտարտափՍամմիթին։ Դա նշանակում է, որ մեզ իրոք հաջողվել է ընտրել լավագույններին և պատշաճ կերպով պատրաստել նրանց՝ ժյուրիի և ներդրողների առջև ներկայանալու համար։ Սրանից հետո էլ մենք անենք ամեն բան, որ պահպանենք այս բարձր մակարդակը», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ այս տարի Beeline-ը որպես միջոցառման գործընկեր ևս ներկայացրել էր հատուկ մրցանակ՝ BeelineՍտարտափԻնկուբատորում առանց մրցույթի հաջորդ ինկուբացիոն ցիկլ անցնելու հնարավորություն, որը ստացավ RoadsVisionթիմը։